Մի իրի պատմություն. շրթներկ

istorija-gubnoj-pomady-1

Մարդիկ հնագույն ժամանակներից ի վեր ձգտում էին տարբեր գույներով ներկել իրենց մարմինները: Հիշենք, որ գրքերում հաճախ ենք հանդիպում ներկված դեմքերով նախամարդկանց: Դեռևս այդ ժամանակներում  մարդիկ գունավորելու համար օգտագործում էին ճարպը՝ որևէ գունանյութի  համադրմամբ: Որոշ հնագույն բնակավայրերի հնագիտական պեղումների արդյունքում հայտնաբերվել են նման հեղուկի մնացորդներ, որոնք շրթներկ են հիշեցնում:
Շրթներկի պատմությունը ծագում է հնագույն քաղաքակրթությունից` Հին Եգիպտոսից, Հին Հունաստանից եւ Հին Հռոմից: Հին Եգիպտոսի գեղեցկուհիները ձգտում էին տեսողականորեն փոքրացնել շրթունքները, այդ նպատակով  նրանք օգտագործում էին մուգ ու պայծառ գույներ: Ընդունված էր անգամ եգիպտացիներին թաղել  ներկված շրթունքներով:
Միջնադարում եվրոպացի կանայք ստիպված էին մոռանալ շրթներկի մասին: Անգլիական օրենքները թույլ էին  տալիս տղամարդկանց նույնիսկ ամուսնալուծվել իրենց կանանցից, եթե հարսանիքից հետո պարզվում է, որ առանց գեղարարության կինը գեղեցիկ չէ :
Շրթներկի պատմությունը իր զարգացումը շարունակեց միայն XVIII դարի երկրորդ կեսից: Շրթներկ օգտագործում էին ոչ թե կանայք, այլ` տղամարդիկ, ինչը բավականին զարմանալի էր:  Այդ ժամանակ շրթներկը պատրաստվում  էր  բացառապես բնական նյութերց:
Կանայք նորից սկսեցին շրթներկ օգտագործել միայն XX դարի սկզբին, ընդ որում սկզբում` միայն  թեթևաբարո կանայք :
19-րդ դարի սկզբին Հոլանդիայում կայացած  համաշխարհային ցուցահանդեսում ներկայացվեց գեղարարական նորույթը՝ եղնիկի ճարպից պատրաստված շրթներկը: Այդ միջոցը դուր եկավ  ֆրանսիացի հայտնի դերասանուհի Սառա Բեռնարին, ինչպես նաև հազարավոր այլ կանանց:
Ժամանակակից միլիոնավոր կանանց կողմից այսօր օգտագործվող սովորական շրթներկը հայտնվել է միայն 20-րդ դարի սկզբին ԱՄՆ-ում: Առանց չափազանցության կարելի է ասել, որ նման շրթներկ կարելի է գտնել ցանկացած կնոջ պայուսակում:
Խոսելով Խորհրդային տարիներին շրթներկի գործածության մասին` կարելի է ասել, որ  ընտրությունն ավելի քան սահմանափակ էր: 60-ական թվականներին խորհրդային արդյունաբերությունը արտադրում էր միայն մի քանի երանգներով շրթներկ, ուստի զարմանալի չէ, որ շատ կանայք երազում էին ներմուծվող գեղարարական միջոցների մասին:
Թարգմանությունը` 1-1 կուրսի սովորող Ժաննա Մկրտչյանի:
Աղբյուրը:

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s