Մի իրի պատմություն. պաղպաղակ

morozhenoe

Պաղպաղակի ստեղծման պատմությունը սկսվել է դեռևս մի քանի հազարամյակ առաջ: Այս աղանդերի «նախահոր» մասին առաջին նշումները հայտնվել են չինական ժամանակագրության մեջ, որտեղ ասվում է, որ մրգային հյութերը Չինաստանում սկսել են սառեցնել դեռևս մեր թվարկությունից առաջ (մոտավորապես 1000թ): 13-րդ դարում Չինաստանը նվաճած մոնղոլները չինացիներից  վերցրել են այդ համեղ` որպես  «շոգի դեմ միջոց», որն էլ հետագայում ընդունվել և սիրվել է այլ ժողովուրդների  կողմից:
Բնականաբար  ժամանակակից հելլենների անուշեղենը չէր կարելի պաղպաղակ անվանել: Դա սառեցված անյուղ աղանդեր է` մրգային սառույց և օշարակներ, սառեցված հյութեր, թուրմեր և մրգահյութեր, սառեցված մրգեր՝ պատրաստված քաղցր սառույցով:
Անհայտ բաղադրատոմսը այն ժամանակվա աղանդերի,  որի սառեցման համար օգտագործում էին ձյուն, սառույց, անգամ բորակ, Եվրոպա բերեց  Մարկո Պոլոն  1295թ.: Բորակի լուծույթով ջրում կամ աղի  սառույցում տեղադրում էին մթերքով կաղապարները: Այնուհետև դրանք պտտեցնում էին,  որի շնորհիվ  մթերքն ավելի արդյունավետ էր սառեցվում, և խոշոր բյուրեղներ  չէին առաջանում:
1649թ. ֆրանսիացի խոհարար Ժերար Տիրսենը առաջինը պատմության մեջ պատրաստեց վանիլային  պաղպաղակը: Հետագայում սառցե աղանդերի բաղադրատոմսը աստիճանաբար նորացվում է, որի վրա վկան բազմաթիվ նոր տեսակների ստեղծումն է:  Լայն հասարակությունը պաղպաղակի պատրաստման բաղադրատոմսը  իմացավ  Պրոկոպիո դե Կոլտելլիի: Նա  Փարիզում բացեց առաջին սրճարանը: Արդեն 1782թ. հաստատության հաճախորդներին առաջարկվում էին տարբեր տեսակի պաղպաղակներ (մինչև 80 տեսակ):  Այդ սրճարանը մինչ օրս էլ  հաջողությամբ գործում է՝ բերելով անհավատալի բարձր  եկամուտներ:
1881թ. Վիսկոնսին նահանգի Տու Ռիվերս վայրում առաջին անգամ պատրաստվել է սերուցքային պաղպաղակ` օշարակով, մրգերով, ընկույզով: Պաղպաղակի խանութի տնօրեն Էդ Բերներսը այդ աղանդերը վաճառում էր ընդամենը 5 ցենտով և միայն կիրակի: Պաղպաղակը մատուցվում էր պնակներով, ափսեներով և նաև կշռաբաժիններով: Եվրոպայում 19-րդ դարի վերջին այն սկսեցին վաճառել  թղթե և ստվարաթղթե բաժակներով:
Իտալացի փախստական Իտալո Մարկոնին 1896թ. հնարեց առաջին վաֆլե կոնը և այն ներկայացրեց Նյու Յորքի հանրությանը: 1903թ. նրա հայտնագործությունը արտոնագրվում է: Իսկ 1919թ. պաղպաղակի ստեղծման պատմության մեջ ի հայտ եկավ նոր մթերք՝ շնորհիվ ամերիկացի Քրիստիան Նելսոնի, ով առաջինը մշակեց էսկիմոյի բաղադրատոմսը: Աղանդերը ստացավ «էսկիմո-պայ» անվանումը (էսկիմոսի կարկանդակ): Էսկիմոն շոկոլադե ջնարակով պաղպաղակ-բրիկետ էր: Քրիստիան Նելսոնի հայտնագործությունը արտոնագրվեց 1922թ.: 1934թ. էսկիմոն արդեն փայտե ձողիկով ժամանակակից պաղպաղակ էր:
Թարգմանությունը` 1-1 կուրսի սովորող Մարիաննա Շահբազյանի:
Աղբյուրը

 

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s