Մի իրի պատմություն. փուչիկներ

zakazat_vozdushnye_shariki_na_domՓուչիկների պատմությունը սկսվում է XIX դարից։ Առաջին փուչիկները ստեղծվել էին 1824  թվականին անգլիացի գիտնական Մայքլ Ֆարադեյի կողմից: Այն տեխնոլոգիան, որը  նա գործածում էր, առավելագույնս  պարզ էր․նա պարագծով իրար էր սոսնձում  կաուչուկի երկու շերտ: Գիտնականը համառորեն  հասավ  նրան, որ այդ երկու շերտերը ալյուրի օգնությամբ միայն ուրվագծով սոսնձվեցին: Ֆարադեյի կողմից  «Quarterly Journal of Science»  ամսագրում գրառում կատարվեց  կաուչուկի չափազանց առաձգական լինելու  մասին։ Նա նկատել էր, որ երբ դրանք լցված են գազով, ձեռք են բերում բարձրանալու հատկություն և դրա հետ մեկտեղ դառնում են թափանցիկ։
Թոմաս Հենկոկը, ով կաուչուկի արտադրության ռահվիրան էր, հաջորդ տարի  աշխարհին առաջարկեց  «Արա ինքդ» հավաքածուն, որը պարունակում էր ներարկիչ և  հեղուկ կաուչուկով շիշ, դրանով կարելի էր պատրաստել փուչիկ-խաղալիք։ Քսան տարի անց` 1847 թվականին Լոնդոնում  Ջորջ Ինգեմի կողմից պատրաստվեցին  ժամանակակից փուչիկների «նախապապերը»։
Կաուչուկը փուչիկների պատմության մեջ մնաց անցյալում։ Այժմ ժամանակակից փուչիկների արտադրության համար օգտագործում են լատեքս`բնական խեժ, որը հավաքում են «լացող» ծառերից։ Այս ծառերն աճում են Մալազիայի, Բրազիլիայի և Մեքսիկայի հասարակածային անտառներում։ Լատեքսի հավաքումը իրականացվում է  կեչու հյութի հավաքման պես․ կեղևի վրա  թեթև ճեղքվածք են անում, և հյութը կաթիլներով հոսում է ամանի մեջ։ .
Միանգամայն  պարզ է , որ լատեքսը էկոլոգիապես մաքուր հումք է` բնական, ոչ թունավոր: Եվ եթե օգտագործված փուչիկները ընկնում են բնության մեջ, նրանք բակտերիաների ներգործությամբ  ամբողջովին քայքայվում են  ծառի տերևների պես:
Փուչիկի ձևը ամբողջությամբ կախված է կերամիկական կաղապարների ձևից:  Շարքով դրված կաղապարների մեջ  լատեքսը ընկղմվում  է։ Հաջորդ փուլը չորացումն է։ Այնուհետև պատրաստի արտադրանքը հանում են կաղապարներից՝ օգտագործելով օդի  շիթեր։ Մաքուր հյութ օգտագործելու դեպքում ստանում են սպիտակ փուչիկ։  Գունավոր փուչիկ ստանալու համար օգտագործում են ներկեր:
Լատեքսից պատրաստված փուչիկները մեկ առանձնահատկություն ունեն․ նրանք վախենում են արևի ճառագայթներից, նրանց  ուղիղ ազդեցությունից  փուչիկները կորցնում են ձևը, երբեմն էլ՝ պայթում։ Հաճախ դա տեղի է ունենում մուգ  գույներով փուչիկների հետ:
Թարգմանությունը` 1-1 կուրսի սովորող Նինել Աղանյանի:
Աղբյուրը

Оставьте комментарий