Մի իրի պատմություն. պոպկորն

   Այսօր կինոթատրոններ հաճախող մարդկանց համար պոպկորնը դարձել է անբաժանելի մաս: Այն համարվում է շատ հայտնի անուշեղեն, քանի որ, հավանաբար, չկա այնպիսի մարդ, ով պոպկորն համտեսած չլինի : Քաղցր, աղի, պանրի համով , կարամելային. պոպկորնի տարատեսակները բավականին շատ են: Իսկ որտեղի՞ց է առաջացել այսպիսի անսովոր ուտելիքը: Ո՞վ է հորինել պոպկորնը: Հիմա ամեն ինչ կիմանանք :
Պոպկորնն ունի շատ վաղուցվա պատմությունը, պոպկորնը հորինել են հին հնդկացիները:Նրանք կարողացել են   գտնել եգիպտացորենի հատուկ տեսակ, որը տաքանալիս կարող է պայթել: Այդ նշանակությունն է, որ թաքնվում է  ուտեստի անվան մեջ. անգլերենից պոպկորնը թարգմանվում է «պայթող եգիպտացորեն»: Պոպկորնի պայթելու ընթացքը կարելի է հեշտությամբ բացատրել. ամբողջ հարցը նրանում է, որ հատիկը իր մեջ պարունակում է օսլա և ջրի կաթիլներ: Երբ հատիկի ջերմաստիճանը բարձրանում է, ջուրը վերածվում է գոլորշու, որը պատռում է արտաքին շերտը: Հատիկը համապատասխանաբար բացվում է և մի քանի անգամ մեծանում:
Հնդկացիները պոպկորն պատրաստում էին  տարբեր միջոցներով: Առաջինը`  եգիպտացորենը  ամբողջ կողրով դնում էին տաք ձեթի մեջ, իսկ երկրորդը`  առանձնացված հատիկները տեղավորում էին հատուկ զամբյուղների մեջ և, պահելով բաց կրակի վրա , պարբերաբար թափահարում էին: Առաջին եվրոպացին, ով իմացել էր այդ էկզոտիկ ուտեստի մասին, Էրնան Կորտեսն էր, նա  1519 թ. իր խմբով լողալով հասել էր Մեքսիկա:
Եթե վերանայենք իրադարձությունները մեր ժամանակներում, ապա պոպկորնի մասին հիշատակումներ կարելի է գտնել 1880թ. ԱՄՆ-ի գյուղատնտեսական փաստաթղթերի մեջ:     Այդ անուշեղենը ավելի մեծ տարածում ստացավ 1885 թ.-ից: Հենց այդ ժամանակ ոմն Չարլզ Կրիտորզը սկսեց արտադրել հատուկ սարքավորում, որի օգնությամբ կարելի էր հեշտությամբ պատրաստել պոպկորն: Բայց  պոպկորնի ամենաշահավետ և տարածված օգտագործումը հորինեց առևտրական Սեմյուել Ռուբինը: Նա որոշեց փաթեթավորված պոպկորն վաճառել կինոթատրոններում:
Այժմ դուք գիտեք, թե ով է հորինել պոպկորնը, մնում է միայն նշել, որ ԱՄՆ-ն հանդիսանում է առաջատարը  այս անուշեղենի  օգտագործման հարցում: Այնտեղ տարեկան  միջին բնակիչը  ուտում է 65 լիտր պոպկորն:

Թարգմանությունը` Ավագ դպրոցի սովորող Ռաիսա Խաչատուրովայի:
Աղբյուրը:

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s