Մի իրի պատմություն. մոմակալ

 

images  17-18-րդ դարերում բուրժուական տներում մեծ տարածում էին  գտել ջահերը, իսկ 18-րդ դարից մոմակալները համարվում էին տոնական սեղանի զարդարանք: Դրանք պատրաստվում էին տարբեր մետաղներից, ինչպես նաև ապակուց, ճենապակուց, ավելի հազվադեպ փայտից և պլաստմասայից: Առաջին մոմակալներն ունեին հարթ մակերես, հետագայում ստեղծվեցին կլոր կանգնակներով տակդիրներ: Տան համար հիմնականում օգտագործվում էին երկու-երեք մոմերի համար բնիկ ունեցող  մոմակալներ:  Բոլոր տեսակի մոմակալներն ունեին ոտիկ-կանգնակ, երբեմն էլ` եռոտանու կամ կենդանիների ոճավորված  թաթի տեսքով, իսկ հիմնականում լինում էին  աշտանակների վրա։
Մոմերի համար նախատեսված բնիկները ձևավորվում էին բացված թերթիկներով  ծաղկի տեսքով: 16-17-րդ դարերում մոմակալները պատրաստվում էին հիմնականում անագից, բրոնզից և արծաթից, 18-րդ դարում՝ երկաթից ու ճենապակուց, իսկ 19-րդ դարից սկսած երկաթը փոխարինվեց  ձուլածո չուգունով: Աշտանակները պատրաստվում էին հարթ գավազանի կամ ձողի տեսքով` գագաթին` եղջյուրներ, տերևներ: Հենց այդտեղ էլ տափակ ափսեներում տեղադրվում էին մոմերը:      Մոմակալները  պատրաստվում են տարատեսակ նյութերից՝ փայտից, եղեգնից, կավից, պղինձից, բրոնզից, գիպսից և մարմարից:
Յուրաքանչյուր դարաշրջան իր հետ բերեց մոմակալների ձևավորման իր եղանակները:
Հնագույն նմուշներից առավել հետաքրքիր էին  համարվում էտրուսկների`Իտալիայի հին բնիկների բարձր մոմակալները: Հետագայում հռոմեացիները շատ բան ընդօրինակեցին նրանցից  մոմակալներ պատրաստելու գործում:
Միջնադարում մետաղե  մոմակալները կորցրեցին լայն շրջանառությունը և հիմնականում դրանք օգտագործվում էին տաճարներում ու հարուստ պալատներում:  Հասարակ մարդիկ մոմերը դնում էին սովորական կերամիկական ափսեների մեջ:
Վերածննդի դարաշրջանում հայտնվեցին ոլորուն տարրերով աշտանակներ, որոնք գնահատվեցին արվեստի մարդկանց կողմից: Կտրուկ աճեց հետաքրքրությունը հին իրերի հանդեպ, և մոմակալները ավելի քան լավ ներգրվեցին հայտնի բարոկկո ոճին:
Մեր ժամանակներում, ունենալով լույսի տարբեր աղբյուրներ, մենք հազվադեպ ենք օգտագործում մոմակալներ,  առավել ևս` աշտանակներ: Հիմնականում դրանք օգտագործում են որպես տան զարդարանք` ընդգծելով ինտերիերի ոճը կամ վերստեղծելով որոշակի դարաշրջանի ոգին:
Թարգմանությունը`  Քոլեջի 1-ին կուրսի սովորող Քնար Գրիգորյանի:
Աղբյուրը

 

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s