Մի իրի պատմություն. կրուասան

kruasan-1 Բոլորիս հայտնի է, որ կրուասանը ֆրանսիական խմորեղեն է` կիսալուսնի տեսքով (ֆրանսերենից կրուասանը թարգմանաբար հենց նշանակում է կիսալուսին), պատրաստված է շերտավոր խմորից`մեծ քանակությամբ կարագի պարունակությամբ: Կրուասանի միջուկը կարող է տարբեր լինել, ինչպես քաղցր (ջեմ, շոկոլադ, սերուցք, կաթնաշոռ, միրգ), այնպես էլ ոչ քաղցր, օրինակ` բանջարեղեն եւ պանիր:

   Սակայն կրուասանի պատմությունը ոչ թե  Ֆրանսիայից  է սկսվում, այլ` Ավստրիայից: Այս խմորեղենի մասին  առաջին հիշատակումն եղել է 18-րդ դարի վերջին: Ավանդություն կա, որ առաջին անգամ կրուասանը  պատրաստվել էր Օսմանյան կայսրության զորքերի  Վիեննա արշավելու ժամանակ: Պաշարման ժամանակ թուրքերը քաղաքի պատերի տակ ստորգետնյա փորվածք են արել: Գիշերն աշխատող  հացթուխները, կասկածելի աղմուկ լսելով, զգուշացրել են պահազորին: Պահազորը, հայտնաբերելով  փորվածքը, վառոդի օգնությամբ պայթեցրել է այն:
Այսպիսով, թուրքերի պլանները ձախողվում են, իսկ ավելի ուշ` 1683 թվականի սեպտեմբերի 11-ին, հայտնի ճակատամարտում Վիեննայի պատերի տակ թուրքերը ջախջախվում են: Հաղթանակի պատվին հացթուխ Պիտեր Վենդլերը խմորեղեն է պատրաստում մահմեդական կիսալուսնի ձևով: Շուտով Վիեննայում բացվում է սրճարան, որտեղ մատուցում են այդ խմորեղենը, որն էլ սրճարանը հայտնի է դարձնում քաղաքի բնակիչների շրջանում:
Ֆրանսիայում կրուասանի պատմությունը կապված է ավստրիական արքայադստեր` Ֆրանսիական Մեծ հեղափոխության ժամանակ տապալված թագավոր Լուի XVI- ի կնոջ Մարիա Անտուանետայի  անվան հետ: Նա իր հետ Ֆրանսիա բերեց նախաճաշին  կրուասան ուտելու ավանդույթը:
Սակայն, մեզ ծանոթ կրուասանները տարբերվում են վիեննականից նրանով, որ դրանք պատրաստվում են կարագով շերտավոր խմորից: Նման թխվածքն առաջին անգամ պատրաստել են Ֆրանսիայում անցյալ դարի 20-ական թվականներին: Սկզբում կրուասանները ընդունվեցին որոշակի անվստահությամբ, սակայն, արագ հռչակ ձեռք բերեցին գնորդների շրջանում եւ դարձան ժամանակակից Ֆրանսիայի խորհրդանիշներից մեկը:

Թարգմանությունը` 1-1 կուրսի սովորող Նարինե Մակարյանի:
Աղբյուրը:

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s