Հարիսայի պատմությունից

Հարիսա1

Հարիսան հայոց տոնածիսական ուտեստ լինելուց բացի նաև համարվել  է զորաց ուտեստ: Այն շիլայանման ուտեստ է, որ պատրաստվում է ոչխարի կամ հավի մսից և ձավարից: Հարիսան նաև Նավասարդյան ուտեստ է: Այն Նավասարդ ամսի մեկին (օգոստոսի 11), երբ հայերը համաժողովրդական տոնախմբությամբ նշել են նոր տարին, զարդարել է տոնական սեղանները: Միաժամանակ հարիսան  հայոց բանակի ամենօրյա ուտեստներից է եղել, քանի որ շատ սննդարար է և ունի օգտակար հատկություններ: Հայոց բանակն իր հաղթանակները նշել է հենց հարիսայի սեղանների շուրջ: Բացի Նավասարդին, հարիսան պատրաստել են տոնական այլ օրերին` հարսանիքին, կնունքին… : Հարիսայի պատրաստման ընթացքը երկար է և դժվար: Միսը ձավարի հետ լավ եփում են` անընդհատ հարելով փայտե թիակով, մինչև համասեռ զանգված ստացվի, որից էլ առաջացել է ուտեստի անվանումը` հարիսա: Մատուցելիս ավելացվում է յուղ: Հարիսան Հայաստանի տարբեր վայրերում տարբեր կերպ են պատրաստում: Տարածված է նաև նրա մի տարատեսակը` քաշիկան: Դա հարիսայի տեսակ է, որ պատրաստվում է թոնրի մեջ և պատրաստման ժամանակ չի խառնվում:
Քաշիկա կամ  քյաշքակ տարբերակն էլ այսպես է ստուգաբանվում. «Կասկ» անունով գարու տեսակ կա, նախապես հարիսան սարքվել է կասկով, այստեղից էլ քյաշքակ, քեշքեկ անվանումը:
Սովորություն կար, որ ամանորյա հարիսան չի կարելի խառնել. հայերը դրա մեջ խորհուրդ են դրել, որպեսզի Նոր տարին խառնակ չլինի, և ընտանիքներում խաղաղությունն ու համերաշխությունը տիրեն:
Երբ Գրիգոր Լուսավորիչը, Խոր վիրապից դուրս գալով, գալիս է Վաղարշապատ, վաթսուն օր շարունակ քարոզ է կարդում տեղի հեթանոս հայերին, որոնք հետաքրքրությամբ լսում են նրան։ Աղքատներին կերակրելու  համար նա հրամայում է գյուղացիներին շատ յուղ ու ոչխար բերել։ Երբ բերում են յուղն ու ոչխարը, Լուսավորիչը մորթել է տալիս ոչխարները, մեծ-մեծ կաթսաներ են դնում կրակների վրա, միսը լցնում մեջը և ձավարն էլ վրան։ Այնուհետև նա հրամայում է հաստաբազուկ կտրիճներին`  խառնել կաթսայում եղած միսը, ասելով՝ հարեք զսա։ Այդտեղից էլ կերակուրի անունը մնում է «հարիսա»։
Հայաստան աշխարհում պատրաստում են   հարիսայի երեք տեսակ՝ մսով, սպիտկուկով (սպիտակ բանջար) եւ ընկույզով:  Մուսալեռում հարիսան  պատրաստում  են ընկույզով, իսկ Եղեգնաձորում՝ սպիտկուկով, որը նաև մարիամածամ են անվանում: Ինչ վերաբերում է Ապարանի հարիսային, այն ճակնդեղով է: Զանգեզուրում եւ Արցախում կորկոտն է՝ խոզի մսով:

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s