Մի իրի պատմություն. պանիր

istorija-syra-5
Պանրի ծագման պատմությունը սկսվում է Արևելքից  դեռևս մեր թվարկությունից մի քանի դար առաջ։ Քոչվորները, քշելով հոտը մի արոտից մյուսը, հաղթահարում էին մեծ հեռավորություններ և, որպեսզի իրենց հետ վերցրած  մթերքները երկար թարմ մնային,  նրանց պահածոյացման համար տարբեր եղանակներ էին մտածում ։
Պանրի առաջին բաղատրատոմսը առաջարկել է մի արաբ վաճառական` Հանան անունով։ Երկար ճանապարհ գնալու համար Հանանը իր սայլը մթերքներով է  բեռնում։ Նա չի մոռանում  նաև կաթը, որն  այդ ժամանակ լցնում էին ձիու կամ ոչխարի ստամոքսից պատրաստված տիկերի մեջ։
Երբ ճանապարհին վաճառականը որոշում է  հագեցնել ծարավը, և  շատ է զարմանում , որ կաթով լի տիկի մեջ կաթի փոխարեն սպիտակ խիտ զանգված է տեսնում: ։ Հանանին շատ է դուր գալիս  այդ թանձրուկի համը։  Այդ  մթերքի առաջացման մասին  նա պատմում է   իր ընկերներին, ու այսպես ողջ աշխարհում տարածվում է արաբական պանիրը։
Կարծիք կա, որ պանիրը Ռուսաստան է հասել միայն տասնիններոդ դարում։ Հնարավոր է` այդտեղ կա ճշմարտության հատիկ, եթե խոսքը գնում է պինդ պանրի  (ֆրանսիական և գերմանական ) մասին։ Իրականում Ռուսաստանում պանրի մասին իմացել են մի փոքր ավելի վաղ։ Այստեղ մեծ դեր է խաղացել հույների հետ առևտուրը։ Հույները լավ գիտեին պանրի արժեքը։
Պահպանված տեղեկությունների  համաձայն` սլավոնախոսները ոչ թե կաթնաշոռ,  այլ պանիր են զոհաբերել իրենց կուռքերին։ 10-11րդ դարերում գերմանացիներին որպես տուրք պանիր են տվել: Բայց Ռուսաստանում  երկար ժամանակ կաթնաշոռին պանիր էին անվանում։ Օրինակ` պանրիկներ էին անվանում կաթնաշոռից  պատրաստված բլիթներին։
Պյոտր Առաջինը  արտասահմանցի  պանրագործներին Ռուսաստան է բերել այն բանից հետո, երբ գտնվելով Հոլանդիայում,  համտեսել է ողջ աշխարհում արդեն հայտնի հոլանդական պանիրը ։ 1795թ Ռուսաստանում սկսվեց պանրի արտադրությունը։ Տվերի նահանգում` իշխան Մեշչերսկոյի կալվածքում,  բացվում է պանրի առաջին գործարանը։ Ռուսաստանում փոքրիկ պանրագործարաններ բացվել էին նաև նախկինում, բայց նրանք շատ արագ փակվել էին։
Շատ օտարերկրյա պետւթյուններ  արդեն 19-րդ դարում սկսեցին ռուսական արտադրության պանիր ներմուծել։ Այն  ժամանակից ի վեր, ինչ  պատմության մեջ հայտնվել է պանիրը,  նրա պատրաստման տեխնոլոգիան անընդհատ  փոփոխությունների է ենթարկվել։  Այսօր պանիր պատրաստում են  շրդանային մակարդի օգնությամբ:
Թարգմանությունը` Վերժինե Կագարյանի, 1-1 կուրս
Աղբյուրը
.

Оставьте комментарий