Մի իրի պատմություն. հովհար

istorija-veera-4

Տարբեր ժամանակաշրջաններում մարդիկ այս կամ այն չափով  գործածել են հովհարներ։ Այս պիտույքը ի հայտ էր եկել դեռ հնուց։ Այդ մասին են փաստում կերպարվեստի  հուշարձանները, ինչպես  նաև մինչև մեր օրերը հասած տեքստերի հիշատակումները։ Բոլոր հովհարները կարելի է բաժանել 2 տեսակի` չծալվող և ծալվող։ Անշուշտ, առաջին հովհարները չէին ծալվում ։ Նրանք իրենցից ներկայացնում էին թերթ կամ շրջանակ, որոնք  ամրացված էին  կոթին ։
Պատմաբանները ենթադրում են , որ առաջին մեծ  հովհարները հայտնվել են մոտավորապես ինը հազար տարի առաջ։ Սակայն ամենավաղ հնագիտական գտածոները  վերաբերում են  մ.թ.ա.  770-256 թթ.։ Այդ շրջանի  բրոնզե իրերի վրա պատկերված էին  երկար կոթերով  հովհարներ։ Բացի այդ, Ցզյանլինում պեղումների ժամանակ հայտնաբերվել էին հովհարների որոշ մասեր, որոնք պատրաստված էին ՙՙՙՙ փայտե կոթերին ամրացված փետուրներից։ Այդ ժամանակներում հովհարի առկայությունը խոսում էր տիրոջ բարձր կարգավիճակի  և նրա բարեկեցության  մասին։ Ժամանակի ընթացքում հովհարները կատարելագործվեցին։

Հակամարտող թագավորությունների ժամանակաշրջանում ( 5-3-րդ դարեր մ. թ. ա.) շրջանառության մեջ մտան եղեգնի բարակ վահանիկներից պատրաստված  կիսաշրջանաձև հովհարները։ Ուշագրավ է, որ հովհարները օգտագործում էին բնակչության բոլոր խավերը` և կայսրերը, և ստրուկները։ Վերջիններիս հովհարները օգնում էին աշխատանքի ժամանակ հաղթահարել շոգը։ Իսկ կայսրերը սիրում էին հանգստանալ նրանց ստվերում։ Ավելի ուշ հովհարների պատրաստման համար սկսեցին օգտագործել տարբեր նյութեր, օրինակ`  կոթի համար օգտագործում էին փղոսկր, գազանների կոտոշներ, եղեգն և սանդալ, իսկ զարդարում էին այն ոսկով և նեֆրիտով։
Հին Հռոմում և Հին Հունաստանում հովհարները պատրաստում էին լայն տերևներից կամ փետուրներից (որպես կանոնՙՙՙՙ` սիրամարգի): Դրանք ամրացնում էին փայտե կամ ոսկրե կոթին:
Հովհարը տարբեր ժամանակներում և տարբեր երկրներում այլ անուններ ուներ: Օրինակ`հին հռոմեացիները այն անվանում էին ֆլաբելլում, իսկ բյուզանդացիները` ռիպիդա: Վերջիններին հովհարը հասել է  հեթանոսներից։ Բյուզանդացիները օգտագործում էին ռիպիդները եկեղեցական արարողությունների ժամանակ։
Հենց Բյուզանդիայից է  Եվրոպան ժառանգել հովհարը։ Ի սկզբանե նրանք իրենցից ներկայացնում էին հենք`կտորով պատված ուղղանկյան տեսքով։ Եվրոպական հովհարների մասին առաջին հիշատակումներին  կարելի է հանդիպել 14-րդ դարին թվագրված գրառումներում։ Մի փոքր  ուշ այդ հովհարները հայտնվում են դիմանկարներում։ 15-րդ դարի վերջին Եվրոպայում (սկզբում` Մեծ Բրիտանիայում, իսկ հետո` այլ երկրներում ) հայտնվեցին առաջին  օսթ-հնդկական ընկերությունները , որոնք առևտրի իրավունք ստացան  արևելյան Հնդկաստանի հետ։
Հենց այդ ժամանակ նավերը առաջին անգամ  սկսեցին  Արևելքից Եվրոպա ներմուծել  տարատեսակ արտասովոր իրեր։ Այլ իրերի հետ մեկտեղ մեծ ճանաչում գտավ նաև ծալվող հովհարը, նամանավանդ Վենետիքում, որտեղ այն դարձավ  կանանց մեծամասնության ուղեկիցը  դիմակահանդեսի ժամանակ:  Այդ ժամանակաշրջանի հովհարը  կիսաշրջանաձև էր: Այն իր ամենամեծ ճանաչումը ստացավ  17-րդ դարում։

Թարգմանությունը` Քնար Գրիգորյանի, 1-1 կուրս
Աղբյուրը

 

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s