Մի իրի պատմություն. կեղծամ

istorija-parikov-4

Կեղծամների մասին առաջին վկայությունները պատկանում   են մոտավորապես մ.թ.ա. |||֊ հազարամյակին։ Կեղծամներ կրելը  նորաձև էր հին եգիպտացիների մոտ։ Փարավոնների ժամանակ նույնիսկ կային հատուկ մարդիկ, որոնց պարտականությունների մեջ էր  մտնում  կեղծամների պատրաստմանը հետևելը:  Ճոխ սանրվածքները պարտադիր էին յուրաքանչյուր տոնական միջոցառումների ժամանակ։ Ի դեպ,  կանացի կեղծամները ավելի հասարակ և համեստ էին, քան` տղամարդկանցը։
Ժամանակին զուգընթաց`  կեղծամների պատրաստման տեխնիկան զարգանում էր։ Մեղրամոմի օգնությամբ  սովորեցին ստեղծել  արհեստական խոպոպներ։  Օրինակ` հնագետների կողմից հայտնաբերված կեղծամը, որը թվագրվում է  մ.թ.ա. 1-ին հազարամյակին, իրենից ներկայացնում էր   բազմաթիվ խոպոպներ և մի քանի երկար հյուսքեր։
Մ.թ.ա. 1-ին հազարամյակի կեսին այդ արհեստական գանգուրների  նորաձևությունը ընդգրկեց Միջերկրածովյան  եւ Մերձավոր Արևելքի երկրները: Իրենց շքեղությամբ նրանք չէին  զիջում եգիպտական փարավոնների կեղծամներին: Կեղծամներ կրում էին նաև Հին Հունաստանում: Հաճախ կեղծամները օգտագործում էին թատերական ներկայացումներում, ընդ որում  դրական կերպարների  համար ընտրում  էին բաց գույնը, չարագործների համար` մուգը, շիկակարմիր կեղծամ հիմնականում  կրում էին զավեշտակատարները:
Հռոմեական կայսրության օրոք  կեղծամները նորաձև էին հատկապես կանանց շրջանում: Ամենաթանկը համարվում էին  սպիտակ մազերը, բարձր էին գնահատվում նաև  շիկակարմիր և  ծղոտագույն կեղծամները: Լավագույն սև կեղծամներ համարվում էին հնդկականը:
Միջնադարում եվրոպական երկրներում կեղծամներ կրելը  ընդունված չէր։ Ավելին, տղամարդիկ նույնիսկ երկար մազերը չէին պահում։ Միապետների  շնորհիվ սկսվեց կեղծամների  զարգացման պատմության նոր փուլը: Օրինակ` 16-րդ դարում Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթը իր ճերմակող մազերը թաքցնելու համար  սկսեց կեղծամներ կրել։ Նա իր տրամադրության տակ  ուներ մոտ 80 կեղծամ: Բացի այդ, արհեստական ​​մազերի շնորհիվ  Լյուդովիկոս  XIV-ը թաքցրել էր իր ցանցառ մազերը:
Առավոտյան, որպես կանոն, կրում էին մուգ կեղծամներ, իսկ կեսօրին `շագանակագույն,  երեկոները` դուրս գալու համար` ճերմակ: Այսպիսով, նշանավոր տիկինը կամ տղամարդը պետք է ունենար  առնվազն երեք կեղծամ: Դրանք բավականին թանկ էին, ուստի աղքատ մարդիկ կեղծամներ պատրաստում էին  ոչ թե մազից, այլ` ձիու պոչից և կենդանիների բրդից:
Ռուսաստանում կեղծամների պատմությունը սկսվում է Պետրոս  Առաջինից: Հենց  նա առաջինը  սկսեց արհեստական մազեր կրել:  Նորաձևություն դուր եկավ կանանց, սակայն հոգևոր դասը  կտրականապես մերժեց այն: Ինքը`Պետրոս Մեծը, կրում էր  կարճ կեղծամ, որի տակից  հաճախ երևում էին երկար մազերը: Կեղծամն  արժեր ընդամենը 5 ռուբլի, և  այդ ժամանակների համար շատ էժան էր համարվում: 1722 թ. արշավանքի ժամանակ Պետրոսը կտրում է իր մազերը  և հրամայում դրանցից կեղծամ պատրաստել:
Տարբեր ժամանակներում կեղծամների պատրաստման  համար օգտագործում էին կտավատ, եգիպտացորեն, ջրիմուռներ, ակրիլ, նեյլոն, վինիլ և այլ նյութեր: Այսօր նորաձև են բնական մազերից  կեղծամները: Դրանք բավականին թանկ են: Արհեստական ​​կեղծամները շատ ավելի էժան են և ունեն մի շարք  առավելություններ: Այդպիսի կեղծամները ավելի հեշտ է խնամել, լվանալ, սանրել և այլն: Արհեստական ​​կեղծամները ավելի շատ սազում  են ակտիվ մարդկանց և մարզիկներին:     Սակայն, արտաքին տեսքով  նրանք չեն կարող համեմատվել բնական մազերից կեղծամների հետ,  որոնք մնում են աննկատելի  և բնական տեսք են ունենում:

Թարգմանությունը` Լիլիթ Թևոսյանի, 1-ին կուրս
Աղբյուրը

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s