Մի իրի պատմություն. կշեռք

istorija-vesov-1

Զարմանալի է, բայց  մարդիկ այս սարքից օգտվում էին  դեռևս շատ հնում:
Կշեռքի ստեղծման պատմությունը սկսվում է  Քրիստոսի Ծննդից դեռևս 2000 տարի առաջ: Հենց այդ ժամանակ էլ հայտնվել էին առաջին պարզագույն կշեռքները: Առաջին կշեռքները Բաբելոնում և Հին Եգիպտոսում բավականին պարզ տեսք ունեին: Դրանք երկու թաթերով  լծակներ էին: Մի փոքր ուշ կշեռքի կառուցվածքը բարդացրին. հայտնվեց շարժական կշռաքարը: Սակայն այդպիսի սարքի ճշգրիտ համարելը  բավականին դժվար էր:
Թաթերով կշեռքները, որոնց սխալվելու հավանականությունը ավելին չէ,  քան 0,1 տոկոսը, հայտնագործվել են 12-րդ դարում: Նրանց նկարագրությունը ամբողջացրել է արաբ մեխանիկ, մաթեմատիկոս, ֆիզիկոս և փիլիսոփա Ալ-Խզազինին: Այն ժամանակների համար այդպիսի ճշգրիտ սարքերի օգնությամբ հնարավոր եղավ որոշել նյութերի խտությունը և իմանալ համաձուլվածքների կազմությունը:
16-րդ դարում Գալիլեո Գալիլեյը պատմության մեջ առաջին անգամ ստեղծեց ջրակայուն կշեռքներ, ինչը հնարավորություն տվեց իրերը  կշռել ոչ միայն օդում, այլև` հեղուկ միջավայրում: Դրանք օգտագործում էին մարմնի խտությունը որոշելու համար:
Հին Ռուսաստանում ևս գործածում էին թաթերով  կշեռքներ: 14-րդ դարում ստեղծվեցին ձեռքի զսպանակավոր կշեռքները: Օգտագործման պարզությամբ  դրանք կենցաղում  դարձան  շատ  հայտնի, չնայած  ճշգրտությամբ չէին գերազանցում  մյուսներին:
Այս առումով առավելությունը տրվում է լծակավոր կշեռքներին:
Ֆրանսիացի Ժիլ դե Ռոբերալը կարողացավ կշեռքները կատարելագործել այնքան,  որ այլևս ճշգրտության հետ կապված պահանջի  անհրաժեշտությունը  չկար: Այդպիսի կշեռքներ  ակտիվորեն օգտագործում էին Խորհրդային Միության տարիներին:
Զսպանակավոր կշեռքները հայտնագործվել են 17-րդ դարի վերջերին գերմանացի գիտնական Քրիստոֆ Վայգելի կողմից: Դրանք ունեն մի շարք առավելություններ: Նախ` բավականին  ճշգրիտ  են, հետո` թեթև  են ու հավաք:.
Ավելի ուշ սկսեցին  հայտնվել  ձևով, տեսակով  և  աշխատելու  սկզբունքով ամենատարբեր կշեռքներ: Օրինակ՝  ոլորակշեռքներ, ջրակայուն, հատիկավոր, ճոճանակավոր և շատ այլ կշեռքներ: Կշեռքի  պատմության ժամանակակից շարունակողները արդեն  թվային կշեռքներն  են: Այսօր  այդպիսի կշեռքները  ամենատարածվածն ու ճշգրիտն են:

Թարգմանությունը` Դիանա Բարսեղյանի, 1-2 կուրս
Աղբյուրը

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s