Իրերի պատմությունից. օճառ

IMG_8486-604x270

Մենք օրական մի քանի անգամ օճառ ենք օգտագործում և չենք էլ մտածում, թե որքան հին է այն:
Օճառի ստեղծման պատմությունը սկսվում է Հին Բաբելոնում (մ.թ.ա. III հազարամյակ): Դա ապացուցում են հնագիտական ​​պեղումները: Հին բաբելոնացիների օճառի բաղադրության  մեջ, ենթադրաբար, մտնում էր կասիայի յուղ, ջուր և կալաքար: Վկայություններ կան, որ հին եգիպտացիները լոգանք են ընդունել  օճառով: Եգիպտական  օճառը  մի փոքր տարբերվում էր բաբելոնյանից. կալաքարից  բացի այն իր մեջ ներառում էր կենդանական և բուսական ծագում ունեցող բաղադրիչներ: Արաբական աշխարհում ևս օգտագործում էին  հիգիենայի այս միջոցը: Այնտեղ այն պատրաստված էր բուսական յուղերից, օրինակ ՝ ձիթապտղի յուղից:
Որպեսզի օճառը հաճելի հոտ ունենա, դրան ավելացնում էին  անուշաբույր յուղեր: Արդեն 7-րդ դարի սկզբին օճառը արտադրվում էր ժամանակակից Իրաքի և Պաղեստինի տարածքներում:
Առանձին հարկ է նշել արաբական օճառի  մասին, որը համարվում է ժամանակակիցի նախատիպը: Այն հայտնի էր  բույրերի հարստությամբ: Ընդ որում, արաբական օճառը պատրաստվում էր  ինչպես հեղուկ, այնպես էլ պինդ: Բացի այդ, հին արաբները սափրվելու համար օգտագործում էին հատուկ օճառ, որը կարելի էր հեշտությամբ ձեռք բերել ցանկացած շուկայում: Այն արժեր երեք դիրխամա: Արաբական օճառի ծագման պատմությունը և օճառի  բաղադրատոմսերը մինչև մեր օրեր  հասել են Ալ-Ռազիի ձեռագրերի շնորհիվ, որոնք մանրամասն նկարագրում են նրա ստեղծման գործընթացը: Նախկինում օճառի պատրաստումը համարվում էր վտանգավոր արտադրություն:
Կենդանական ճարպերի  հետ միասին նրա բաղադրության մեջ մտնում էր քայքայիչ կալաքար,  և օճառի  հետ անհմուտ վարվելը  հանգեցնում էր քիմիական այրվածքների և նույնիսկ` տեսողության կորստի:
16-րդ դարում Եվրոպայում հայտնվեց նշանավոր կաստիլյան օճառը, որը  90 տոկոսով պարունակում է  ձիթապտղի առաջին մզվածքի  յուղ: 19-րդ դարի վերջին օճառի պատմության վրա ուժեղ ազդեցություն գործեցին  Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների ձեռնարկատերերի կողմից իրականացվող լայնածավալ գովազդային արշավները: Սա էապես նպաստեց, որ օճառը մտնի մարդկանց մեծամասնության կյանք:
20-րդ դարի կեսերին օճառը հասանելի դարձավ հանրությանը, և այժմ այն ​​հիգիենայի թիվ մեկ միջոցն է:
Թարգմանությունը`  Ջուլյա Բաղդասարյանի, 1-2 կուրս
Աղբյուրը

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s