Ամանորյա առակ երջանկության մասին

78647683_453526618641603_2853444360131837952_n

Անտառի եզրին աճել էր երկու ջահել եղևնի։ Մեկը գեղեցկուհի էր դարձել.կանգնած է սլացիկ, խիտ սաղարթ հագած, հպարտ` գագաթից մինչև գետին։ Մյուսը` նրա ընկերուհին, համեստորեն մի կողմ էր քաշվել։ Նա գեղեցիկ չէր , ճյուղերը այս ու այն կողմ էին ցցված, ծուռ բուն ուներ։ Հպարտ էր գեղեցկուհին ու մտածում էր, որ իրենից ավելի լավն ու գեղեցիկը չկա աշխարհում։
Եկավ ձմեռը։ Անտառ եկան մարդիկ` փայտ տանելու և կտրեցին ծուռտիկ  ծառը։ Այդ ժամանակ  գեղեցիկ եղևնին չարակամ ասաց.

— Ահա, տեսնում ես, ես այդպես էլ գիտեի`  նրանք ցանկանում էին կտրել քեզ։ Նրանք չէին համարձակվի անգամ ձեռք տալ ինձ, ես ողջ անտառի զարդն եմ։

— Կապրենք , կտեսնենք, — ասաց անշուք եղևնին, — ժամանակը ցույց կտա։
   Եվ ժամանակը ցույց տվեց։ Նոր տարուց հետո նրանք հանդիպեցին աղբանոցում։ Հպարտ գեղեցկուհին սկսեց արտասվել և բողոքել ընկերուհուն մարդկանցից, որոնք  իրեն կտրել են տոնի համար, ապա դեն նետել։
Ծուռտիկ եղևնին պատասխանեց նրան.

— Դու իզուր ես զայրանում։ Պետք է կանխատեսեիր այդ։ Աշխարհում ուրիշներին օգտակար լինելուց հաճելի  և ազնիվ բան չկա։ Բողոքում ես, որովհետև հիասթափվել ես։ Դու այնպիսի մեծ կարծիք ունեիր քո մասին, այնպես էիր հպարտանում քո գեղեցկությամբ, որ երբ հույսերդ չարդարացան, դու հիասթափվեցիր և տխրեցիր։ Իսկ ես փորձում եմ ամեն ինչի շուրջ մտածել և հասկանում եմ, թե ինչ պետք է լինի, և ինչ կարող է  պատահել։  Այդ պատճառով ստիպված չեմ հիասթափվել և հենց դրա համար էլ երջանիկ եմ։
— Դու՞, երջանի՞կ, դու տգեղ ես , պառկած ես աղբանոցում ու երջանիկ ե՞ս, — բղավեց գեղեցկուհին։

— Այո,- հանգիստ շարունակեց  եղևնին,- այն ժամանակվանից, երբ ինձ կտրեցին, ես չէի դադարում օգտակար լինել։ Ինձ կանգնեցրել էին փողոցում` որպես ուղենշան։ Ես մյուսների հետ ցույց էի տալիս մարդկանց ճանապարհը, ինձ երջանիկ էի զգում, հիմա էլ ավելի երջանիկ եմ։

— Ու այդ ինչի՞ց – անվստահությամբ  հարցրեց գեղեցիկ եղևնին։

— Մեր կողքով անցնում էին շատ մարդիկ, բայց մի տղա ամեն անգամ կանգնում էր հանգստանալու իմ կողքին։ Ամեն օր  հետևում էի նրան, թե ինչպես էր նա  քաղաքից գալիս, և սպասում էի, թե երբ է հասնելու ինձ, որ հանգստանա ճանապարհից։ Մենք ընտելացել էինք միմյանց, ընկերացել էինք, ես տեսնում էի նրա ժպիտը, ուրախանում էի նրա հետ հանդիպումներից։ Ես երջանիկ էի։
— Այնպես կուզենայի լինել քո տեղը։ Այժմ ինչի՞ս է պետք այս գեղեցկությունը։ Չնայած  նախկինում էլ այն ոչ մեկին օգուտ չէր բերում …
— Նայիր, — ընդհատեց նրան ծուռտիկ եղևնին, – ահա գալիս է այդ տղայի հայրը։
Տղամարդը, տեսնելով եղևնիները, մտածեց. «Շատ լավ է։ Միանգամից երկուսը։ Երևի բավական է վառարանը վառելու համար»: Այն տունը, ուր նա տարավ եղևնիները, երկու օր է` չէր ջեռուցվում, իսկ տղան հիվանդ պառկած էր անկողնում։
— Այժմ տաք կլինի, — ասաց հայրը`  պոկելով գեղեցիկ եղևնու ճյուղերը։ Ծուռտիկ ընկերուհին լսեց, թե ինչպես գեղեցկուհին  շշնջաց.
— Վերջապես, վերջապես ես էլ եմ երջանիկ …

Թարգմանությունը` Էլեն Պողոսյանի, ավագ դպրոց, 10-րդ դասարան
Աղբյուրը

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s