Մի իրի պատմություն. գդալ

istorija-lozhki-3

Այնպիսի օգտակար սպասքի, ինչպիսին գդալն է, ստեղծման պատմությունը սկսվել է դեռ նեոլիթի ժամանակներից: Այդ ժամանակ դրա համար վերցնում էին ցանկացած նյութ, լիներ դա  թե՛ եղջյուր, թե՛ կաշի, թե՛ ընկույզի կեղև, թե՛ փայտ: Սովորելով ձուլել մետաղներ՝ մարդիկ սկսեցին գդալներ պատրաստել դրանցից: Մեր թվարկությունից մոտ 3000 տարի առաջ դրանք պատրաստվում էին տաքացրած կավից: Հայտնի է, որ հին եգիպտացիները հիմնականում օգտագործում էին բրոնզե գդալներ, իսկ Հելլադայի  բնակիչները՝ արծաթե:
Հայտնի չէ, թե երբվանից են Ռուսաստանում  օգտագործում այդ անհայտ  ճաշասպասքը, սակայն  փաստ է, որ առաջին արծաթե գդալը ձուլվել էր 998թ.  Իշխան Վլադիմիր մեծի համար: Հետաքրքիր է այն փաստը, որ եվրոպացիները սկսեցին գդալ գործածել  մի քանի դար հետո՝ գերադասելով սնունդը ուտել ձեռքերով:
Գդալի ամբողջ պատմության ընթացքում նրա ձևը փոխվել է, սակայն  կառուցվածքում միշտ  մնացել են երեք հիմնական մասերը՝ գոգավոր մասը՝ հավաքելու և փոխանցելու համար, բռնիչը՝ գդալը կառավարելու համար, և առաջին ու երկրորդ մասերը միացնող կամարը:
Մոտավորապես մինչև XVII դարի կեսերը գդալները պատրաստվում էին կարճ բռնիչով: Ժանեկավոր կրծքազարդի նորաձևության հետ միասին գդալի բռնիչները մի քանի անգամ երկարեցին:  Իսկ ահա  XIX դարի վերջին դրանք  ավելի լայն ու հարթ դարձան, որպեսզի հնարավոր լիներ բռնել երեք մատով: Թեյի և սուրճի հետ  հայտնվեցին  փոքր չափի գդալներ:
Գոյություն ունի գդալների մեծ տեսականի՝ թեյի, ապուրի, աղանդերի, երբեմն հանդիպում են նաև հատուկ ունելի-գդալներ: Աղցանների համար օգտագործվում է աղցանի մեծ գդալ: Ապուրների, օրինակ՝ բանջարապուրի, օգտագործման համար օգտագործում են  գդալ, որը նման է փոքրիկ շերեփի: Իսկ բանջարեղենի և սոուսների համար օգտագործում են մեծ գդալ, այն  սովորականից ավելի խորն է նրա համար, որպեսզի ուտելիքը  չկաթի և չկեղտոտի սեղանը:
Այսօր խոհանոցային պարագաների, այդ թվում նաև գդալների պատրաստման հիմնական նյութը համարվում են չժանգոտվող պողպատը՝ երբեմն արծաթաջրած կամ ոսկեջրած, ալյումինը և պլաստմասը: Իսկ ահա փայտե գդալներ կենցաղում գրեթե չեն հանդիպում, դրանք ավելի շատ օգտագործվում են ձևավորման համար:

Թարգմանությունը` Հասմիկ Վարդանյանի, 10-րդ դասարան

Աղբյուրը

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s