Մի իրի պատմություն.դաշնամուր

Istorija-fortepiano-2

18-րդ դարի եվրոպական մշակույթի պատմության վրա մեծ ազդեցություն ունեցավ ֆորտեպիանոյի, այսինքն՝ դաշնամուրի գյուտը։ Արևմտյան քաղաքակրթության երաժշտական մշակույթը ամբողջովին փոխվեց դաշնամուրի ի հայտ գալուց հետո: Պատմությունից հայտնի է դեռևս միջնադարում ստեղնաշարային գործիքների գոյության մասին։ Նրանցից ամենահինը երգեհոնն է, այն փողավոր ստեղնաշարային գործիք է, որը չունի լարեր, փոխարենը ունի շատ  փողեր, և այդ պատճառով անմիջական կապ չունի դաշնամուրի հետ։
18-րդ դարի երգահանները և երաժիշտները հասկանում էին, որ իրենց անհրաժեշտ է նոր ստեղնաշարային գործիք, որը արտահայտչությամբ չի զիջի ջութակին։ Զգացվում էր պահանջ մի երաժշտական գործիքի, որը կունենար բավականին մեծ դինամիկ ձայնածավալ։ Իտալացի վարպետ Բարթոլոմեո Կրիստոֆորը, ով Մեդիչիների ընտանիքում զբաղվում էր երաժշտական գործիքներով, կարողացավ  այդ երազանքը իրականություն դարձնել։
1709 թվականին նրա կողմից ստեղծված երաժշտական  գործիքից սկսվեց դաշնամուրի պատմությունը։ Իր հայտնագործությանը նա տվեց “gravicembalo col piano e forte” անվանումը, որը թարգմանվում է որպես «բարձր և նուրբ  նվագող ստեղնաշարային գործիք»:  Ավելի ուշ անվանումը կրճատեցին՝ դարձնելով  «ֆորտեպիանո»։
1916 և 1917 թթ. նմանատիպ գործիքներ ստեղծվեցին ֆրանսիացի Ժան Մարիուսի և գերմանացի Կրիստոֆոր Գոթլիբ Շրետերի կողմից։
Կրիստոֆորի պարզ դաշնամուրը ուներ ստեղներ և թաղիքե մուրճիկներ, սակայն չուներ մարիչ և ոտնակներ։ Ստեղնին հարվածելու ժամանակ մուրճիկը խփում էր լարին, որը սկսում էր թրթռալ։ Նրա թրթռումը նման չէր այն թրթռմանը, ինչպիսին ունենում էր կլավիկորդը կամ կլավեսինը։ Մուրճիկը մարիչի շնորհիվ  ուներ հետ գնալու հնարավորություն, որն իր հերթին կարող էր լարի թրթռումը խլացնել։
Գործիքի դինամիկ ձայնածավալը և նրա հնչականությունը այն որակներն են, որոնցով դաշնամուրը տարբերվում է  մյուս երաժշտական գործիքներից։ Նրա պողպատյա շրջանակը և պայտյա կմախքը թույլ են տալիս գործիքին հասնել համարյա զանգի ղողանջին:
Դաշնամուրի հայտնագործումը  շրջադարձային էր  արվեստում, չնայած  գործիքի պատմությունը  մոտ երեք հարյուր տարեկան է։ Համաշխարհային մշակույթի կարևոր մաս կազմող եվրոպական երաժշտությունը այդ գործիքի շնորհիվ կերպարանափոխվեց: Երեք հարյուր տարվա ընթացքում բոլոր մեծ երգահանները երաժշտություն էին գրում դաշնամուրի համար: Շատերը հայտնի դարձան հենց այդ ստեղծագործություններով։ Գործիքի լայնատարած օգտագործման հետ միասին սկսեցին հայտնվել նաև դաշնակահար վիրտուոզներ։
Մի խոսքով,  դաշնամուրը անջնջելի  հետք թողեց  համաշխարհային մշակույթի պատմության մեջ` դառնալով ամենակարևոր երաժշտական գործիքներից մեկը։

Թարգմանությունը` Աշոտ Գևորգյանի, 11-րդ դասարան
Աղբյուրը

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s