Մի իրի պատմություն. կարտոֆիլ ֆրի

istorija-kartofelja-fri-3

  Ֆրին իրենից ներկայացնում է  քառանկյունաձև բարակ  կտրտած և մեծ քանակությամբ յուղի մեջ տապակած կարտոֆիլի կտորներ։ Դրա պատրաստման համար ամենից հաճախ օգտագործվում է հատուկ սարք։ Այն ունի ուտելիքի համար զամբյուղ, որը իջեցվում է եռացրած յուղի  մեջ, և պարունակությունը տապակվում է։ Դժվար է պատկերացնել որևէ խորտկարան առանց դրա։
Ուտեստի ստեղծման  պատմությունը տարբեր է։ Օրինակ՝ անգլախոս երկրներում այն անվանում են  «french fries», ինչը ուղղակիորեն  նշանակում է «ֆրանսիական տապակած կարտոֆիլ»: Սակայն կերակրատեսակը չի հայտնագործվել  Ֆրանսիայում։ Համարվում է, որ այն առաջին անգամ պատրաստվել է Բելգիայում՝ մոտավորապես 17-րդ դարի վերջին։
Բելգիացիների համոզմունքով`  ֆրին, կամ ինչպես իրենք են անվանում՝ «ֆրիտը»,  իրենց ազգային խոհանոցի ամենասիրելի ուտեստներից մեկն է։ Այն առաջին անգամ պատրաստվել էր Լիեժ քաղաքից ոչ հեռու գտնվող Մեյուսե հովտում։ Այդ հովտի բնակիչները տեղական գետից ձուկ էին բռնում, բարակ կտրտում և առատ յուղի մեջ տապակում։ Քանի որ ձմռանը գետը սառցակալում էր, և ձուկ չէր լինում, ապա նրանք ժամանակավորապես պետք է հրաժարվեին սիրելի ուտելիքից։ Ավելի ուշ նրանք մտածեցին ձկան փոխարեն  օգտագործել կարտոֆիլը։ Իսկ «ֆրիտ» անվանումը այն ստացել էր  ձեռներեց մի բելգիացուց, ում ազգանունը Ֆրիտե էր։ Հենց նա 1861 թվականին սկսեց վաճառել յուղի մեջ այդ ուտեստը։
  Իսկ որտեղից է առաջացել «կարտոֆիլ` ֆրանսիական ձևով»  անվանումը: Այն  առաջացել է մի անզգույշ սխալից։ Պարզվում է, որ Առաջին աշխարհամարտի տարիներին ամերիկյան զինվորներն առաջին անգամ համտեսել էին այդ անսովոր ուտելիքը իրենց բելգիացի զինակիցների շնորհիվ, իսկ վերջիններս սերում էին Բելգիայի ֆրանսախոս հատվածից, և այդ  պատճառով կարտոֆիլին ավելացվել էր «ֆրանսիական» ածականը։
Այնուամենայնիվ, ֆրիի պատմությունը այստեղ չի ավարտվում։ 1900-ականների կեսին ճակատագիրը կարտոֆիլին տվեց  երկրորդ հնարավորությունը։ Փարիզ ժամանող  գնացքը, որի մեջ էր շատ կարևոր քաղաքական մի գործիչ, ուշանում էր, և պաշտոնական ճաշկերույթը սպասարկող խոհարարները ստիպված էին կարտոֆիլի կտորները տապակել երկրորդ անգամ, ինչի արդյունքում այն ստացվեց ավելի խրթխրթան և համեղ։ Պատրաստման այս տարբերակով կարտոֆիլը  դարձավ ամենանրբահամը։
Սակայն խանդավառությունը կպակասի, եթե անդրադառնանք կարտոֆիլի բացասական հատկություններին։ Քիմիական հավելումների, օրինակ՝ պեստիցիդների և զանազան խթանիչների ներկայությունը ոչ միայն վատթարացնում է արտադրանքի որակը, այլ զգալիորեն վնասում է մարդու օրգանիզմը։ Վերջիվերջո, մթերքի որակի կտրուկ անկմանը նպաստում է նախապես մշակված և հետո սառեցրած կարտոֆիլի օգտագործումը, ինչպես նաև տապակելու  համար արդեն կիրառված յուղի բազմակի օգտագործումը։

Թարգմանությունը` Աշոտ Գևորգյանի, 11-րդ դասարան:
Աղբյուրը

Մի իրի պատմություն, օդապարիկ

istorija-parashjuta-3

«Պարաշյուտ» բառը բաղկացած է հունարեն «դեմ» (para) և ֆրանսերեն «անկում» բառերից (chute), այսինքն ՝ «դեմ անկմանը»: Այս սարքը ունակ է օբյեկտի արգելակման պատճառ դառնալ՝  ապահովելով դրա անվտանգ վայրէջքը: Օդապարիկներն օգտագործվում են այն դեպքում, երբ անհրաժեշտ է իջեցնել մարդկանց, բեռներ, տիեզերական սարքեր, կամ դադարեցնել ինքնաթիռների վայրեջքը:     Օդապարիկի  պատմությունը սկսվում է  սրանից մի քանի դար առաջ: Լեոնարդո դա Վինչի հայտնի գործիչը դեռևս 1483 թվականին թղթից  բրգաձև կառուցվածքով օդապարիկի մոդելի պատկեր էր ստեղծել, որի  մակերեսը կազմում էր ավելի քան 60 քմ: Այն հորինվել էր վայրէջքների համար: Իրենց պարամետրերով այդ ժամանակի օդապարիկները  բավականին մոտ էին  ժամանակակիցներին: Այդ ժամանակներում  նման սարքերը զարգացում չունեցան, քանի որ դրանց  կարիքը  առանձնապես  չկար: Միայն այն ժամանակ, երբ օդագնացությունը սկսեց զարգանալ, և դրա հետ կապված աղետները ավելի հաճախակի դարձան, մարդիկ որոշեցին  հատուկ սարք ստեղծել, որի շնորհիվ հնարավոր եղավ վայրէջք իրականացնել:
Ժամանակակից օդապարիկի  պատմության հիմքը դրել է  ֆրանսիացի ֆիզիկոս Լենորմանը, նա առաջինն էր, որ նման սարք կառուցեց և փորձարկեց իր գյուտը` անվանելով այն պարաշյուտ: Առաջինները նման էին հովանոցների: Դրանք հսկայական էին և շատ տեղ էին զբաղեցնում: 1785 թ. Ժան Պիեռ Բլանշարդը կենդանի արարածով   իրականացրեց առաջին փորձը. նա իր պատշգամբից  օդապարիկով իջեցրեց շանը:
Օդապարիկի պատմության մեջ Անդրե-Ժակ Գարներին  առաջինն էր, ով սարքի գործողությունը իր վրա փորձարկեց: Բարձրությունը, որից նա ստիպված էր ցատկել, 400 մետր էր: 1797 թվականի հոկտեմբերի 22-ին նա օդային գնդից դուրս ցատկեց օդապարիկով: Փորձարկմանը  ներկա անհայտ ֆիզիկոսը խորհուրդ էր տվել գագաթի մեջտեղում անցք բացել` օդը դուրս գալու համար: Դրա շնորհիվ պետք է լուծվեր օդապարիկի ուժեղ տատանվելու խնդիրը:
Պատմության մեջ առաջին ծալովի օդապարիկը 20-րդ դարի սկզբին հորինել է գերմանացի Քեթի Պաուլոսը, իսկ ռուս զինծառայող Կոտելնիկովը 1911 թվականին հորինել է պարաշյուտի РК-1 նոր տեսակը: Դրա արտադրության համար մետաքսի գործվածք էր օգտագործվում:
Աշխարհում առաջին սարքը, որի շնորհիվ օդապարիկը սկսեց ինքնաշարժ բացվել, հորինել են Դորոնին եղբայրները 1936 թվականին: Օդապարիկի  պատմության մեջ դա իսկական հեղափոխություն էր: Տարբեր բարձունքներն ու եղանակային պայմանները ոչ մի կերպ չէին խանգարում օդապարիկներով իջնողներին, եթե իրենց հետ ունեին այդ սարքը: Մեր օրերում  հայտնագործվել են օդապարիկի  բազմաթիվ տեսակներ, որոնք օգտագործվում են տարբեր բնագավառներում ՝ սպորտային, ռազմական, փրկարարական, բեռնատար, արգելակող, կայունացնող և այլն:

Թարգմանությունը` Ինեսսա Փանոսյանի, 11-րդ դասարան:
Աղբյուրը

 

Մի իրի պատմություն.դաշնամուր

Istorija-fortepiano-2

18-րդ դարի եվրոպական մշակույթի պատմության վրա մեծ ազդեցություն ունեցավ ֆորտեպիանոյի, այսինքն՝ դաշնամուրի գյուտը։ Արևմտյան քաղաքակրթության երաժշտական մշակույթը ամբողջովին փոխվեց դաշնամուրի ի հայտ գալուց հետո: Պատմությունից հայտնի է դեռևս միջնադարում ստեղնաշարային գործիքների գոյության մասին։ Նրանցից ամենահինը երգեհոնն է, այն փողավոր ստեղնաշարային գործիք է, որը չունի լարեր, փոխարենը ունի շատ  փողեր, և այդ պատճառով անմիջական կապ չունի դաշնամուրի հետ։
18-րդ դարի երգահանները և երաժիշտները հասկանում էին, որ իրենց անհրաժեշտ է նոր ստեղնաշարային գործիք, որը արտահայտչությամբ չի զիջի ջութակին։ Զգացվում էր պահանջ մի երաժշտական գործիքի, որը կունենար բավականին մեծ դինամիկ ձայնածավալ։ Իտալացի վարպետ Բարթոլոմեո Կրիստոֆորը, ով Մեդիչիների ընտանիքում զբաղվում էր երաժշտական գործիքներով, կարողացավ  այդ երազանքը իրականություն դարձնել։
1709 թվականին նրա կողմից ստեղծված երաժշտական  գործիքից սկսվեց դաշնամուրի պատմությունը։ Իր հայտնագործությանը նա տվեց “gravicembalo col piano e forte” անվանումը, որը թարգմանվում է որպես «բարձր և նուրբ  նվագող ստեղնաշարային գործիք»:  Ավելի ուշ անվանումը կրճատեցին՝ դարձնելով  «ֆորտեպիանո»։
1916 և 1917 թթ. նմանատիպ գործիքներ ստեղծվեցին ֆրանսիացի Ժան Մարիուսի և գերմանացի Կրիստոֆոր Գոթլիբ Շրետերի կողմից։
Կրիստոֆորի պարզ դաշնամուրը ուներ ստեղներ և թաղիքե մուրճիկներ, սակայն չուներ մարիչ և ոտնակներ։ Ստեղնին հարվածելու ժամանակ մուրճիկը խփում էր լարին, որը սկսում էր թրթռալ։ Նրա թրթռումը նման չէր այն թրթռմանը, ինչպիսին ունենում էր կլավիկորդը կամ կլավեսինը։ Մուրճիկը մարիչի շնորհիվ  ուներ հետ գնալու հնարավորություն, որն իր հերթին կարող էր լարի թրթռումը խլացնել։
Գործիքի դինամիկ ձայնածավալը և նրա հնչականությունը այն որակներն են, որոնցով դաշնամուրը տարբերվում է  մյուս երաժշտական գործիքներից։ Նրա պողպատյա շրջանակը և պայտյա կմախքը թույլ են տալիս գործիքին հասնել համարյա զանգի ղողանջին:
Դաշնամուրի հայտնագործումը  շրջադարձային էր  արվեստում, չնայած  գործիքի պատմությունը  մոտ երեք հարյուր տարեկան է։ Համաշխարհային մշակույթի կարևոր մաս կազմող եվրոպական երաժշտությունը այդ գործիքի շնորհիվ կերպարանափոխվեց: Երեք հարյուր տարվա ընթացքում բոլոր մեծ երգահանները երաժշտություն էին գրում դաշնամուրի համար: Շատերը հայտնի դարձան հենց այդ ստեղծագործություններով։ Գործիքի լայնատարած օգտագործման հետ միասին սկսեցին հայտնվել նաև դաշնակահար վիրտուոզներ։
Մի խոսքով,  դաշնամուրը անջնջելի  հետք թողեց  համաշխարհային մշակույթի պատմության մեջ` դառնալով ամենակարևոր երաժշտական գործիքներից մեկը։

Թարգմանությունը` Աշոտ Գևորգյանի, 11-րդ դասարան
Աղբյուրը

Մի իրի պատմություն. մոմլաթե տոպրակ

images

Յուրաքանչյուր ժամանակակից մարդու այցը սննդի խանութներ և ոչ` միայն, ենթադրում է մոմլաթե տոպրակի գործածումը։ Մենք օգտագործում ենք ինչպես մոմլաթե ոչ մեծ թափանցիկ, այնպես էլ մեծածավալ, մինչև 10 կիլոգրամ ծանրությանը դիմակայող  տոպրակներ։
Մոմլաթե տոպրակի ստեղծման առաջին քայլը  19-րդ դարում ցելյուլոիդի գյուտն էր։ Այդ նյութն ուներ էական թերություն՝ պայթյունավտանգությունը։ Ցելյուլոիդը գտավ իր կիրառությունը կինոժապավենի արտադրության մեջ։ 20-րդ դարի սկզբին ստեղծվեց մոմլաթը։ Այն ուներ  մի շարք առավելություններ, սակայն արտադրելը բավականին թանկ էր։ Մի փոքր ուշ մոմլաթը  առաձգականության  և թափանցիկության հետ մեկտեղ  ձեռք բերեց  ևս մի կարևոր հատկություն՝ անջրանցիկությունը, որն ապահովեց նրա լայն օգտագործումը սննդամթերքի փաթեթավորման մեջ։ Մոմլաթե տոպրակները  արտադրվեցին մինչև 1957 թվականը;
1933 թվականին <<ICI>> քիմիական ընկերության աշխատակիցները՝ Էրիկ Ֆորսեթը և Ռեդջինալդ Գիբսոնը, աշխատել են  մոմլաթի որակը բաձրացնել  և փորձարարական  ճանապարհով ստացել են  պոլիէթիլեն, որն էլ  մինչև օրս օգտագործում ենք։
Պոլիէթիլինի առաջին  մեծաքանակ արտադրությունը սկսել են  Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Այս նյութից պատրաստված  տոպրակները նախատեսված էին բանջարեղենի, մրգերի և հացաբուլկեղենի փաթեթավորման համար։ Թղթե տոպրակների համեմատ պոլիէթիլենային տոպրակները ունեին մի շարք առավելություններ. պահպանում էին խոնավությունը և ավելի հարմար էին մթերքը տեղափոխելու համար։
Կանթով առաջին տոպրակները (ժողովուրդը անվանում է <<շապիկներ>>) հայտնվել էին համեմատաբար վերջերս՝ 1982թվականին։ Պոլիէթիլենային տոպրակներն այնքան մեծ պահանջարկ ունեին, որ 2000-ականների սկզբին ընդհանուր արտադրված տոպրակների թիվը տարեկան կտրվածքով հասել էր  հինգ տրիլիոնի։.
Մեր երկրում առաջին գունավոր պոլիէթիլենային տոպրակները  հազվադեպ էին և մաստակի հետ միասին ընկալվում էին որպես անսովոր երևույթ։ Բայց այդ ժամանակները վաղուց մնացել են անցյալում։
Այժմ արտադրողները ներկայացնում են պոլիէթիլենային տոպրակների մեծ ընտրանի`  տարբեր չափսերի, ամրության, գույների և ձևերի։

Թարգմանությունը` Լուսինե Եսայանի, 1-2 կուրս
Աղբյուրը

Մի իրի պատմություն. ատամի խոզանակ

istorija-zubnoj-shhetki-4

Ատամների մաքրումն ու լվացումը պարտադիր արարողություն է, որը յուրաքանչյուր քաղաքակիրթ և իրեն հարգող մարդ պետք է իրականացնի առավոտյան և երեկոյան։ Այս հմտությունները մենք զարգացնում ենք մեր երեխաների մեջ դեռ վաղ տարիքից։ Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ ատամները կարևոր դեր են խաղում մեր օրգանիզմի առողջության համար։ Դրա մասին գիտեին նույնիսկ մեր նախնիները, դա նշանակում է, որ առաջին խոզանակի հայտնվելու համար պարտական ենք նրանց։
Ատամի խոզանակի պատմությունը սկսվում է վաղ ժամանակներից։ Պեղումների ընթացքում հնէաբանները բազմիցս  գտել են  ատամներ մաքրելու հարմարանքներ։ Դա  հաստատում է, որ մարդիկ միշտ իրագործել են բերանի խոռոչի հիգիենիկ խնամքը։ Սկզբում ատամները մաքրելու համար մարդիկ օգտագործում էին սովորական ձողիկներ, որոնց մի ծայրը սրված էր, իսկ մյուսը՝ կորացված։ Սուր ծայրը նրա համար էր, որպեսզի մաքրեն բերանը ուտելիքի մնացորդներից, իսկ մյուս ծայրը օգնում էր մաքրել ատամների փառը:
Առաջին ատամմաքրիչների մասին տեղեկություններ հայտնվեցին  Եգիպտոսի գերեզմաններում դրանք գտնելուց հետո։  Մինչ օրս այդ միջոցով են մաքրում ատամները որոշ ժողովուրդներ։  Դրանք  ժամանակակից Աֆրիկայի տարածքում ապրող ցեղերն են։ Այդպիսի ատամմաքրիչները պատրաստում են հիմնականում սալվադորի կեղևից, որն ունի մանրէասպան  հատկություն և ամրացնում է լնդերը։
Ատամմաքրիչներից օգտվել են Հին Չինաստանի, Հնդկաստանի և Իրանի բնակիչները։ Դրանց պատրաստման համար օգտագործվում էին  մաստիկայի ծառի կեղևը, բրոնզ և ոսկի։
Ատամի խոզանակի մասին առաջին հիշատակումները կարելի է հանդիպել մ․թ․ա․ 3-4-րդ դարերի տարեգրություններում։ Այդ ժամանակի ատամի խոզանակները պատրաստված էին ճեղճեղված ճյուղիկներից։
Առաջին ատամի խոզանակը թվագրվում է 1498թ. հունիս, և  հայրենիքը համարվում է Չինաստանը։ Խոզանակի բռնակները պատրաստում էին եղեգնից կամ ոսկորից, իսկ խոզանակներ պատրատելու համար վերցնում էին խոզի մազիկները, որոնք սառը կլիմայի դեպքում դառնում էին կոշտ։
Այդ իսկ պատճառով, երբ խոզանակը  «ժամանեց»  Եվրոպա,  նրա որակը այնքան էլ  դուր չեկավ տեղի բնակչությանը։ Եվրոպացիները նախընտրեցին ձիու մազը և սկսեցին այն օգտագործել խոզանակների պատրաստման համար։
Ցար Իվան Գրոզնու ժամանակ օգտագործում էին ձողիկներ, որոնց ծայրին ամրացվում էին մազիկների փնջեր, դրանք կոչվում էին  ատամի ավելներ։
Հետևելով Լուի Պաստերի ենթադրությանը`  շատ հիվանդությունների պատճառ կարող են լինել վտանգավոր բակտերիաները, որոնց զարգացման համար  խոզանակի մեջ մնացած խոնավությունը բարենպաստ միջավայր է։ Որոշվեց, որ ատամների առողջության համար  դրանցից օգտվելը  վտանգավոր է։
Եվ ահա պատմության մեջ ատամի խոզանակի առաջին արտադրողն է դառնում անգլիական ֆիրման` Ադդիսը: Արդեն 1840թ․ խոզանակների արտադրությամբ սկսեցին զբաղվել Գերմանիան և Ֆրանսիան, իսկ մազիկների  մատակարարող դարձան  Ռուսաստանն ու  Չինաստանը։
1938թ. բնական մազիկներին փոխարինեցին արհեստական մանրաթելերը։ Սկզբից դրանք չափազանց կոպիտ էին, վնասում էին լնդերը, այդ պատճառով ենթարկվեցին կատարելագործման։ DuPont ընկերությունը դարձավ նոր արտադրողը։ 1938թ․ Շվեցարիայում ստեղծվեց էլեկտրականությամբ աշխատող առաջին խոզանակը, բայց այն  վաճառքի հանվեց միայն  60-ական թվականներին։ Պտտվող գլխիկով ատամի խոզանակը հայտնվեց մի փոքր ավելի  ուշ:
Խոսելով ատամի խոզանակների արտադրության տեխնոլոգիայի մասին` կարող ենք ասել, որ յուրաքանչյուր մշակված օրինակ գերազանցում է մյուսին:  Ուրախացնում են հիմնականում ճապոնական արտադրողները։ Այսպես,  Panasonic ֆիրմայի աշխատողների մոտ ծնվեց տեսախցիկով խոզանակ ստեղծելու գաղափարը,  այդ խոզանակը  հնարավորություն է տալիս  օգտագործողներին տեսնել բոլոր դժվար հասանելի մասերը և լավ մաքրել դրանք։
Առանձնացնելով մարդու կողմից  արված  բոլոր գիտական գյուտերից` ամերիկացիները ատամի խոզանակը 2003 թ. հունվարին կանգնեցրել  են պատվանդանին` համարելով, որ այսօրվա կյանքը առանց դրա անհնար է։

Թարգմանությունը` Դիանա Բարսեղյանի, 1-2 կուրս
Աղբյուրը

 

Մի իրի պատմություն. պատառաքաղ

vilka-2

Անհնար է հստակ ասել ` երբ և ում կողմից է ստեղծվել առաջին պատառաքաղը։  Այս հարցով զբաղվող հետազոտողներից յուրաքանչյուրն  ունի իր սեփական կարծիքը։ Համաձայն վարկածներից մեկի ՝ պատառաքաղի ստեղծման պատմությունը սկսվում է Մերձավոր Արևելքից  IX դարում։ Ուտելիք և  մրգեր ուտելիս դրանք  վերցնում էին  պատառաքաղով , որպեսզի ձեռքերը չկեղտոտվեն:
Ըստ մեկ այլ վարկածի` պատառաքաղի պատմությունը սկսվում է 1072 թվականին  Բյուզանդիայում։ Այս հարմարանքը հորինվել էր  բյուզանդական արքայադուստր Մարիա Իվերսկայայի կողմից, ով կարծում էր , որ ձեռքերով ուտելը  նվաստացուցիչ է։ Նրա պատվերով պատրաստված առաջին պատառաքաղը ոսկուց էր։ Փղոսկրե կոթը պատված էր սադափե զարդանախշերով:
Պատառաքաղը  Եվրոպայում հայտնվեց դեռևս 17-րդ դարում, երբ այն սկսեցին օգտագործել իտալացի առևտրականներն ու ազնվականները: Շատ ավելի ուշ  այս սպասքը հայտնվեց Հյուսիսային Եվրոպայում:  Պատառաքաղների մասին լուրը Անգլիա հասավ գրող Թոմաս Կորիեթի շնորհիվ:  Նա դրանց մասին հիշատակեց իր` 1611 թվականին Իտալիա կատարած ճանապարհորդությունը նկարագրող գրքում: Սակայն , Անգլիայի և Գերմանիայի բնակչությունը այս սպասքն սկսեց  օգտագործել միայն XVIII դարում:  Այն ժամանակների պատառաքաղը չորս ատամից բաղկացած հարմարանք էր:  Ի դեպ, պատառաքաղի ատամների կորացումը մտածել են Գերմանիայում:  Կաթոլիկ եկեղեցին ամեն կերպ ցույց էր տալիս իր բացասական վերաբերմունքը պատառաքաղների հանդեպ` համարելով այն ավելորդ շքեղություն:
Պատառաքաղի հայտնվելը  Ռուսաստանում թվագրվում է 1606 թվականը։ Կրեմլում հարսանեկան խնջույքի ժամանակ այն բերեց Մարինա Մնիշեկը, որը  խիստ  ցնցեց ազնվականությանն ու  հոգևորականությանը:
Պատառաքաղը Ռուսաստոնում համարվել է շքեղություն և այն  կարող էին իրենց թույլ տալ միայն հարուստները։ Սեղանին այս սպասքը դնում էին միայն շատ կարևոր հյուրերի համար։
Թարգմանությունը` Էլեն Պողոսյանի, 10-րդ դասարան
Աղբյուրը

Մի իրի պատմություն. թերթ

istorija-sozdanija-gazety-6

Թերթերը ստեղծվել են  դեռևս մ.թ.ա. 2-րդ դարում Հին Հռոմում: Տեսքով նրանք բացարձակապես  նման չէին այժմյան թերթերին, բայց կատարել են նույն գործառույթը` տեղեկատվության տարածում: Հին թերթերը իրենցից ներկայացնում էին  փայտից տախտակներ, որոնք պատմում էին կատարվող իրադարձությունների   մասին:
Առաջին նորությունները պաշտոնական բնույթ չէին կրում, բայց ավելի ուշ Հուլիոս Կեսարը հրաման տվեց, որպեսզի «թերթերը» պատմեն պետական  մաշտաբի իրադարձությունների մասին: Տախտակների վրա սկսեցին ներկայացնել տիրակալների ուղերձները, սենատի հաշվետվությունները, պաշտոնական զեկույցները:
Միայն 16-րդ դարում թերթերը նմանվեցին այժմյան թերթերին: Այդ ժամանակվանից դրանք ավանվեցին  «թերթ», որը ծագել է իտալական մետաղադրամի «գասետներ» անվանումից: Վենետիկում ձեռագիր լրատվական թերթիկը արժեր այդքան դրամ: Ի դեպ, այդ նույն քաղաքում հայտնվեցին տեղեկատվություններ հավաքող  առաջին կենտրոնները, և, բնականաբար, կային մարդիկ, որոնք զբաղվում էին դրանով: Այսպես առաջացան առաջին տեղեկատվական գործակալությունները և նոր մասնագիտությունը՝ լրագրությունը: Թերթի ստեղծման պատմության համար մեծ խթան դարձավ տպագրական տեխնոլոգիաների գյուտը: Սա բերեց նրան, որ  տպագիր թերթերը ավելի էժան դարձան, քան ձեռագիրը, ինչպես նաև ավելացավ տպաքանակը: 1657 թվականին թերթերը սկսեցին օգտագործել գովազդային նպատակներով:
18-րդ դարում, շնորհիվ անգլիացի գրող և հրապարակախոս  Դանիել Դեֆոյի, որը հրապարակեց  «Պետական գործերի տեսությունը», ծնունդ  առավ «քաղաքական լրագրությունը» :
Ռուսաստանում առաջին ձեռագիր թերթերն անվանում էին «ազդարարական նամակներ», իսկ մի փոքր ուշ` «Կուրանտներ»:  Մեզ է հասել 1621 թվականի «Կուրանտների» թողարկումը: Հատկանշական է, որ այդ ժամանակ նորությունների մեծ մասը օտարալեզու գրառումներ էին `թարգմանված ռուսերեն: Առաջին ռուսական տպագրական հրատարակությունը լույս է տեսել 1702 թվականին` Պետրոս Մեծի գահակալության օրոք և  կոչվում էր «Վեդոմոստներ:

Թարգմանությունը` Լիլիթ Գասպարյանի, Քոլեջ, 1-2 կուրս
Աղբյուրը