Խաբեություն…

Մոն սպասում է դասարանից դուրս: Նա իրեն վատ է զգում: Նա իրեն վատ է զգում ողջ քննական շաբաթվա ընթացքում: Այսօր նա երկու քննություն ունի: Ֆիզիկան առաջինն է, իսկ նա ատում է ֆիզիկան, չի սիրում: Բայց դա իր վերջին քննությունն է: Թերին իր շարքից հետ նայեց, հետո արագ թեքվեց: Մոն ենթադրում է, որ նա մեղավոր է: Թերին ֆիզիկայի հետ ոչ մի խնդիր չունի: Նա ընդհանրապես խնդիր չի ունենում:
-Բարև Մո, այսօր քո սիրելի քննությունն է,- ասաց Նիման` նրան մոտենալով: Թերին կրկին ետ նայեց:
-Ի՞նչ է պատահել նրան,- ասաց Նիման,- ես կարծում էի, թե դուք ընկերներ եք:
-Ես էլ էի այդպես մտածում,- ասաց Մոն,- բայց նա արդեն երկու շաբաթ է՝ ինձ հետ չի խոսում: Նա խոստացավ օգնել ինձ, որպեսզի նախապատրաստվեմ ֆիզիկայի քննությանը, բայց հետո չպատասխանեց ո՛չ իմ զանգերին, ո՛չ իմ նամակներին: Երբ ես զանգահարեցի նրանց տուն, մայրն ասաց, որ նա զբաղված է:
— Նա չի հիշում, թե ովքեր են իր ընկերները,- ասաց Մոն բարկացած:
-Դու լսու՞մ ես Մաուլի Քուին: Պարոն Ռիդը զրուցում է դասարանի հետ, իսկ մյուս ուսանողները մտնում են քննասենյակ: Մոն անհանգստացած նայեց Նիմային և հետևեց նրանց: Մոն չկարողացավ պատասխանել հինգերորդ հարցին, այն շատ դժվար էր: Նա նայեց և տեսավ Թերիին՝ հաջորդ շարքում նստած: Մոն անակնկալի եկավ: Թերին իր հեռախոսը դրել է սեղանի տակ և այնտեղից կարդում է: Մոն չգիտի` ինչ մտածի: Մի՞թե Թերին միշտ այդպես է գնահատականներ ստանում : Նա շատ բարկացած է Թերիի վրա, բայց չգիտի` ինչ անել: Նա ցանկանում է ասել ուսուցչին, բայց ի՞նչ կմտածեն մյուսներն իր մասին: Դա արդար չէ: Մոն երբեք խարդախություն չի անում և ձախողում է շատ քննություններ: Թերին նայեց Մոյին և տխուր ժպտաց:
— Վերջացրե՛ք գրելը և ցած դրեք գրիչները,- ասաց պարոն Ռիդը և սկսեց հավաքել քննության թերթիկները: Օ՜, ո՛չ. Մոն չի պատասխանել երկու հարցի: Նա նորից կձախողի: Ճաշի ժամին Մոն ցանկանում է խոսել Թերիի հետ, բայց խոհանոցում չի գտնում: Հաջորդ քննությունը պատմությունն է` Մոյի սիրած առարկան, բայց նա լավ չի զգում իրեն: Նա բարկացած է Թերիի վրա:
Նիման ճաշից հետո գնաց տուն, և Մոն չկարողացավ նրա հետ էլ խոսել: Նա գնաց գրադարան՝ պարապելու: Նա չգիտի` ինչ անի Թերիի հետ: Նորից մտածում է պատմել ուսուցչին, բայց բոլորը կատեն իրեն, եթե ինքը դա անի: Նա մտածում է, որ այդպես արդար չէ: Թերին այդքան ժամանակ լավ գնահատականներ է ստանում խաբեությամբ, իսկ ինքը կարծում է, թե իրենք ընկերներ ենք: Հենց այդ ժամանակ պարոն Ռիդը անցավ նրա սեղանի մոտով.
-Պարոն Ռիդ …
Կեսօրին` պատմության քննության ժամանակ, Մոն նստած էր Թերիի ետևում, բայց այս անգամ Թերին չհանեց իր հեռախոսը: Գուցե նա չի ուզում անարդարության դիմել պատմության քննությանը: Մոն նորից իրեն վատ զգաց, բայց նա չի վախենում այս քննությունից: Ինչու՞ նա այդ մասին պատմեց պարոն Ռիդին: Բայց հիմա արդեն շատ ուշ է: Պարոն Ռիդը ուզում է, որպեսզի Մոն նայեր իրեն և նշան տար, երբ Թերին կօգտագործի հեռախոսը քննության ժամանակ: Վերջին հարցը գրելիս տեսավ, որ Թերին հեռախոսը պահել է սեղանի տակ: Առանց մտածելու Մոն վերև նայեց և նշան արեց պարոն Ռիդին: Թերին նայում էր իր հեռախոսին և չզգաց, թե ինչպես պարոն Ռիդը լուռ մոտեցավ իր սեղանին: Թերին անակնկալի եկավ: Պարոն Ռիդը վերցրեց Թերի քննական թերթիկը և ցույց տալով դուռը` քննասենյակից դուրս հրավիրեց: Թերին, լաց լինելով, մոտեցավ դռանը: Բոլորը նայում էին նրան, իսկ Մոն, իսկապես, զղջում էր: Դպրոցից դուրս գալիս ետևից ոտնաձայներ լսեց, Թերին էր:

— Մո՛, սպասիր,- կանչեց նա,- ուզում եմ խոսել քեզ հետ: Մոն նկատեց, որ Թերին արտասվել է, նրա դեմքը գունատ էր, իսկ աչքերը՝ կարմիր: Մոն չէր կարողանում խոսել:
— Լսի՛ր, կներես, որ չէի պատասխանում քո զանգերին. մենք խնդիրներ ունեինք: Հայրիկս սրտի կաթված է ստացել և հիմա հիվանդանոցում է: Նա այսօր դժվար վիրահատություն ունի, և ես շատ անհանգիստ եմ: Ես գիտեմ՝ հիմարություն կհնչի, բայց ես կարդում էի մայրիկիս նամակները, որպեսզի իմանամ, թե ինչպես է ամեն ինչ անցնում, բայց պարոն Ռիդը բռնացրեց ինձ: Նա մտածում է, որ ես արտագրում եմ: Բայց հիմա նա ինձ հավատում է: Ես ցավում եմ, որ չեմ պատմել քեզ, թե ինչ է պատահել: Ես գիտեմ` դու լավ ընկեր ես: Կներե՞ս ինձ:

Աղբյուր