Առակներ փոքրիկների համար

26941018_524735157897326_1268624860_n

Քաղցր աղ
Աղը հոգնել էր  աղի  լինելուց և մտածում էԻնչո՞վ եմ ես պակաս շաքարից: Նա էլ է սպիտակ,  ես էլ, նա էլ է սորուն, ես էլ: Բայց  բոլորը նրան սիրում են, նույնիսկ նրան ճպպացնում են, երբ թեյ են խմում, իսկ ինձ բացարձակ չեն էլ նկատում»: Եվ նա որոշում է դառնալ քաղցր:
Ասում է և անում: Եվ  ինչ է լինում  ճաշի ժամանակ: Միայն նա, ով գոնե մեկ անգամ փորձել է քաղցր բորշչ և քաղցրացրած խաշած ձու, կարող  է  արժանապատվությամբ գնահատել դա:
Ամեն ինչ  ավարտվեց նրանով, որ անպետք աղն նետեցին աղբամանը և փոխարինեցին նորով, որը երբեք չփորձեց լինել քաղցր:
Թարգմանությունը` Անի Հովհաննիսյանի:

 

Մրջյուններն ու խխունջը
Մրջյունները  սկսեցին մրջնաբույն  պատրաստել։ Իրար վրա էին դարսում տասնյակ ասեղներ, երբ հանկարծ հայտնվում է  խխունջը և գոռում
Ինչու՞ եք դուք իմ ճանապարհին մրջնաբույն պատրաստում։ Հենց հիմա հավաքեք այդ ամենը:
Մրջյունները հավաքում են  ասեղները, և խխունջը սողալով անցնում է:
Նոր վայրում են մրջյունները կառուցում  բարձր մրջնաբույն և երբ դնում էին  վերջին ասեղը, հայտնվում է  խխունջը.
Նորի՞ց,- աղաղակում է  նա,- դուք ի՞նչ է, կատակու՞մ եք։ Հենց հիմա ազատեք ճանապարհս:
Եվ թաքնվեց տնակում ու սկսեց  խռմփացնել:
Խխունջի համար  միևնույն է` որտեղ սողա,- ասաց մրջյուններից մեկը,- իսկ մենք չենք կարող առանց մրջնաբնի. ձմռանը կսառչենք։ Պետք է շրջել խխունջին:
Առավոտյան արթնանում է  խխունջը և չի հավատւմ աչքերին։ Ճանապարհը ազատ է:
Ինձ համար, իհարկե,  միևնույն է` որտեղ սողալ:  Եթե կարելի է  սողալ առաջ, սկզբունքորեն չեմ էլ ցանկանում շրջվել:  Եվ գոհ, որ մրջյունները զիջել են իրեն, սողաց  դեպի այնտեղ, որտեղից  հայտնվել էր
:

 

Պապիկն ու մահը
Մի ծեր պապիկ էր ապրում: Նա արդեն հարյուր տարեկան էր: Մահն իմանում է, որ այդպիսի ծեր մարդ է ապրում: Գալիս է  նրա մոտ և ասում.
Մեռնելուդ ժամանակն է,  պապիկ:
Թույլ տուր պատրաստվել մահին,- ասում է պապիկը:
Լավ,- պատասխանում է Մահը,- քանի՞ օր է քեզ հարկավոր:
Երեք,- պատասխանում է  ծերունին:
Մահին հետաքրքիր է, թե ինչ է անելու ծերունին, ինչպես է պատրաստվելու  մահին:
Առաջին օրը պապիկը գնում է այգի, փորում  մի փոս և  ծառ տնկում:
«Ի՞նչ է անելու նա երկրորդ օրը», —մտածում է Մահը:
Գալիս է  երկրորդ օրը: Պապիկը դարձյալ գնում է  այգի, փորում ևս մեկ փոս և տնկում ևս մեկ ծառ:
«Իսկ ի՞նչ է անելու նա երրորդ օրը »,- անհամբերությամբ մտածում էր Մահը:
Գալիս է  երրորդ օրը: Պապիկը գնում է այգի, փորում ևս մեկ փոս և կրկին ծառ տնկում:
Ու՞մ համար ես դու ծառ տնկում,- հարցնում է Մահը,- չէ՞ որ դու վաղը մեռնելու ես:
Մարդկանց համար,- պատասխանում է ծերուկը:
Հեռանում է  Մահը ծերունուց և փախչում շատ ու շատ հեռու:

Թարգմանությունը` Մերի Հաջյանի:

 

Սև ակնոց
Տղան, իրենց տան փողոցով անցնելով, երբեք չէր բարևում հարևաններին: Հարևանները տղայի ծնողներին ասում են,  որ նրանց տղան անքաղաքավարի է: Հայրը հանդիմանում է որդուն: Նա, հորը լսելով, ամոթից կախում է գլուխը դիմում է իր հորը.
Հայրիկ, խնդրում եմ ինձ համար սև ակնոցներ գնիր:
Ինչու՞, որդիս,- անակնկալի եկած հարցնում է հայրը:
Որովհետև հիմա ես ամաչում եմ մեր փողոցով անցնել
Օ՜, որդիս: Դու ավելի լավ է փոխվես, այդ ժամանակ քեզ սև ակնոց պետք չի լինի,- ժպտալով ասում է հայրը:
Թարգմանությունը` Մարինե Հակոբյանի:

Երկու գիրք
Գրապահարանի վրա  երկու գիրք էր դրված, մեկը` թանկարժեք, շքեղ կազմով,  մյուսը համեստ և էժանագին:
Տերը կարդաց թանկարժեք գիրքը և ասաց.
Ոչ խելքին, ոչ սրտին:
Այնուհետև կարդաց մյուս գիրքը, լաց եղավ և խոստովանեց, որ դեռ  հոգու համար ավելի օգտակար ոչինչ  չէր կարդացել:
Բայց երկուսն էլ թողեց գրապահարանին: Մեկը   հոգու համար, իսկ երկրորդը նրա համար, որ հյուրերը գան, տեսնեն որ իր տանը ևս գեղեցիկ գրքեր կան:

Թարգմանությունը` Ինգա Պետրոսյանի:
Աղբյուրը

Оставьте комментарий